Բրիտանացի նույնասեռական զույգը դժգոհել է այն բանից հետո, երբ հարսանեկան ճանապարհորդության ժամանակ՝ զբոսանավում իրենց հասցեին անպարկեշտ արտահայտություններ են հնչել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
25-ամյա Դեն և Շանս Ուոլթոն-Էշմորը պլանավորել են տոնել իրենց հարսանիքը և Հարավարևելյան Ասիա ճանապարհորդության համար վճարել են 3000 ֆունտ սթերլինգ, սակայն զբոսանավի անձնակազմն, ըստ իրենց, «նվաստացրել է» նրանց:
Բրիտանացիների խոսքերով, նրանց բաժանել են՝ տրամադրելով առանձին սենյակներ մեկ մահճակալով և ծաղրել են՝ հրաժարվելով փոխել մահճակալը: Բացի այդ, բարմենները նրանց ժպիտով են նայել, մատուցողներն անտեսել են, լուսանկարիչը հրաժարվել է լուսանկարել, իսկ որոշ աշխատակիցներ իրենց հասցեին անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել: