Հասարակություն 

Հայկ Մարությանի ծնունդը շնորհավորում են նաև երբեմնի հայտնի հանրապետականները

Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն, սոցկայքը ողողված է վերջինիս լուսանկարներով: Տարբեր գործիչները հրապարակում են Մարությանի հետ լուսանկարները և շնորհավորում նրա ծնունդը:

Շնորհավորողների թվում է նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով ևս հրապարակել է «ավանդական» լուսանկարը:

Վիրաբյանի հրապարակման մեկնաբանություններում կարելի է գտնել նաև Աննա Ստեփանյանի շնորհավորանքը:

Նշենք, որ Աննա Ստեփանյանը Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր և երկու տարի առաջ հունիսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ նշանակվեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ։

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Ստեփանյանը պահպանեց իր պաշտոնը: Այն օրերին նաև հայտնի դարձավ, որ տիկին Ստեփանյանը «թաքուն» լքել է հարազատ Հանրապետական կուսակցությունը:

Նույն շարքից