ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ կոչ անելով դադարեցնել իմփիչմենտի գործընթացը, որի քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Fox News-ին։
«Ես գրում եմ, որպեսզի կտրականապես իմ բողոքն արտահայտեմ իմփիչմենտի նպատակներով կուսակցության խաչակրաց արշավանքի դեմ»,-ասել է Թրամփը:
Նախագահի կարծիքով, ժամանակն է, որպեսզի դեմոկրատները դադարեցնեն պնդումներն ու վերադառնան ամերիկացիների բարօրությանն ուղղված աշխատանքին․ «Ես չեմ սպասում, որ դուք դա կանեք, ես գրում եմ այս նամակը պատմության համար»,-ասված է տեքստում: