Տեսանյութեր Հասարակություն 

Գլխավոր բժշկի հետ բժիշկների բախման արդյունքում ծննդատուն է ժամանել Ռոսգվարդիան /Տեսանյութ/

Ռոսգվարդիայի և ոստիկանության աշխատակիցները ժամանել են №11 գինեկոլոգիական հիվանդանոց և ինքնաձիգերով զինված շարք են կանգնել բժշկական հաստատության միջանցքում։ «Բժիշկների դաշինքի»-ի ղեկավար Անաստասիա Վասիլյևայի խոսքով՝ իրավապահներին ահազանգել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վսեվոլոդ Գալկինը, ով, հիմնարկի հիմնանորոգման և փակման պատրվակով, ենթադրաբար, ստիպել է բժիշկներին դուրս գալ աշխատանքից: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է Լենտան։

Հիվանդանոցի հիվանդները դիմել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին և Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային՝ խնդրելով հաշվի առնել բժիշկներին աշխատանքից ազատելու հիմքերի օրինականությունը և չեղյալ համարել հիվանդանոցը փակելու որոշումը: Նրանք ասել են, որ գլխավոր բժիշկ Գալկինը ստիպում է բոլոր բժիշկներին ազատվել աշխատանքից՝ բժշկական հաստատության փակման կապակցությամբ, իբր, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի որոշման հիման վրա, որը նա «ոչ մեկին չի տրամադրել»:

Բժիշկներն իրենց հերթին տեսաուղերձ են հղել, որում ասվում է, որ իրենց թույլ չեն տալիս աշխատել:

Նույն շարքից