Բարի օր Իրավական 

Ելույթ չէի ունենա, եթե դա չհնչեր, դրա համար համբերատար լսեք ինձ․ Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը: Երկրորդ նախագահի պաշտպանները պահանջում են գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Քոչարյանը, ով նախ ասաց, որ հնարավոր է շեղվի հարցի քննությունից և նշեց, որ ելույթ չէր ունենա, եթե դատական նիստում իրեն չհամարեին սպառնալիք պետականության համար:

«Դատական նիստի ժամանակ քաղաքացին ինձ մեղադրում է երկու տարի առաջ իր կնոջ մահվան մեջ, ով մահացել է ինֆարկտից: Ես ի՞նչ կապ կարող եմ ունենալ դրա հետ: Դրա համար համբերատար լսեք ինձ»,-ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահի խոսքերով, երբ ինքը դարձել է Հայաստանի նախագահ, երկիրը միջազգային կազմակերպություններից կողմից դասվում էր աղքատ երկրների ցանկում. «Իսկ իմ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր և այդպես է մինչ օրս: Եթե այս արդյունքներ ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, էլ ինչ ասեմ…»,-ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահի ելույթից հետո ծափեր հնչեցին:

Դատավորը խնդրեց դատական նիստը խանգարողներին հեռացնել նիստերի դահլիճից:

Նույն շարքից