Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորելու վարչապետի կոչին արձագանքները չեն ուշանում: Սպասվում է, որ տոնական օրերին Հայաստան կժամանեն զգալի զբոսաշրջիկներ: Այդ կապակցությամբ կեսգիշերից բաց կլինեն հասարակական սննդի կետերն ու ռեստորանները: Նրանցից շատերը մշակել են հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն հյուրերին զգալ հայկական ամանորի առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Զբոսաշրջության կոմիտեն շարունակում են աշխատանքները ռեստորանային տնտեսությունների հետ՝ ապահովելու ամանորը տոնող հայաստանցիների և զբոսաշրջիկների համեղ և հետաքրքրիր ժամանցը