Հասարակություն 

9 դեռահաս ամիսներ շարունակ բռնաբարել են 14-ամյա աղջկան

Իսրայելում ձերբակալվել են 9 դեռահաս, ովքեր կասկածվում են մի քանի ամիս 14-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Haaretz-ին:

Նշվում է, որ 15-16 տարեկան 9 դեռահաս կասկածվում են աղջկա բռնաբարության և սեռական բռնության մեջ, ում հետ ծանոթացել են համացանցում: Նրանք ձերբակալվել են նոյեմբերի վերջին, որից հետո ավելի քան երկու շաբաթ կալանավորվել են:

Ըստ աղբյուրի, աղջիկը հարազատների հետ խորհրդակցելուց հետո կապ է հաստատել ոստիկանության հետ և տվել է մանրամասն ցուցմունքներ: Այս պահին գործը քննում է շրջանային դատախազությունը:

Նույն շարքից