Հասարակություն 

Բալետի դպրոցում երեխաներին խորհուրդ են տվել ծխել ավելորդ քաշից ազատվելու համար

Վիեննայի Օպերայի պետական ​​բալետի դպրոցի ուսուցիչները քաջալերել են երիտասարդ պարողներին, ովքեր որոշել են ծխել նիհարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով հատուկ հանձնաժողովի զեկույցին, որը հետաքննում է ակադեմիայում խախտումները:

Հայտնի է դարձել, որ երեխաները ստիպված են եղել հաղթահարել չափազանց մեծ ծանրաբեռնվածություն և ուսուցման կոշտ մեթոդներ: Հանձնաժողովի ղեկավար Սյուզաննա Ռեինդլ-Կրաուսկոպֆը մեղադրել է Վիեննայի Օպերայի տնօրեն Դոմինիկ Մայերին, որ նա լավ չի կատարում իր պարտականությունները՝ նշելով, որ երիտասարդ ուսանողներին դիմել են ոչ թե անուն, ազգանունով, այլ անունով ու հագուստի չափսով:

Փորձագետի խոսքով՝ երիտասարդ պարողները «պատշաճ կերպով պաշտպանված չեն խտրականությունից, անտեսումներից և առողջության բացասական հետևանքներից»:

Նույն շարքից