Հասարակություն 

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Այս տարի պատիվ ունեցա պաշտոնական այցով գտնվելու Կատարի Պետությունում, ինչպես նաև հանդես գալու որպես բանախոս «Նորարարական կրթության համաշխարհային գագաթնաժողովին» և «Դոհա ֆորումին»:

Վստահ եմ, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը, ինչպես նաև արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, զբոսաշրջության, սննդի անվտանգության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացումն առավել կամրապնդեն և նոր մակարդակի կբարձրացնեն մեր երկրների միջև բազմակողմ փոխգործակցությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նա Էմիր Ալ Թանիին հաջողություններ է մաղթել, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Նույն շարքից