Հասարակություն 

«Արմենիա» ՀԸ-ի մոտ «Mercedes ML 350» է այրվել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվել է «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Տիգրան Ս.) շարժիչի հատվածը՝ մասամբ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից