Ուկրաինայում անհայտ անձինք կոտրել են ռուս գրող Մաքսիմ Գորկի հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի Խարկովի մարզում գտնվող Ազգային ոստիկանության կայքից, փոխանցում է Լենտան։
Քաղաքի ծայրամասում գտնվող կոտրված հուշարձանը հայտնաբերվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան կոմունալ ձեռնարկության աշխատողի կողմից: Նա դեպքի մասին հաղորդել է ոստիկանությանը:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբը: Այս պահին իրավապահ մարմինները հետաքննում են դեպքի հանգամանքները և փորձում են պարզել օրինախախտների ինքնությունը: