Քաղաքական Միջազգային 

Ըստ թուրք վերլուծաբանի՝ Էրդողանի և Դավութօղլուի միջև լարվածության աճը կլինի անխուսափելի

Թուրքիայի քաղաքական կուլիսներում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղ շրջապատում խոսել է իր երբեմնի կուսակիցներ նախկին վարչապետ  Ահմեթ Դավութօղլուի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի գործունեությունից: Էրդողանն ասել է, որ Դավութօղլուն և Բաբաջանը խոսում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) «լեզվով»։

«Hürriyet» թերթի վերլուծաբան  Աբդուլքադիր Սելվին, մեկնաբանելով այդ տեղեկությունը, նշել է, որ Էրդողանը ցանկացել է ասել, թե որքան շուտ են նրանք յուրացրել ընդդիմության լեզուն։

Սելվին նաև կանխատեսել է, որ Էրդողանի և Դավութօղլուի միջև լարվածության աճը լինելու է անխուսափելի։

«Երբ CHP-ն է խոսում CHP-ի լեզվով հասկանալի է, բայց երբ Էրդողանի նախկին ընկերներն են խոսում այդ լեզվով, Էրդողանի համար շատ ցավալի է»,- ասել է թուրք վերլուծաբանը՝ ակնարկելով, որ այս ամենն Էրդողան-Դավութօղլու-Բաբաջան հարաբերությունների տեսանկյունից անհետևանք չի մնա։

Ermenihaber

Նույն շարքից