Տեսանյութեր Քաղաքական Միջազգային 

Խորվաթիայի նախագահը ելույթ է ունեցել Պուտինի հետ լուսանկարի ֆոնին /Տեսանյութ/

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտորովիչը նախընտրական քարոզարշավի ընթացքում ելույթ է ունեցել բեմի էկրաններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարների ֆոնին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Ելույթի ժամանակ էկրաններին ցուցադրվել է տարատեսակ լուսանկարներ, որոնց թվում՝ Պուտինի հետ լուսանկարը։ Այդ պահին նա խոսել է որոշ երկրների հետ այնտեղ խորվաթների կրթության վերաբերյալ համաձայնության մասին, ովքեր հետո կկարողանան ամսական 8000 եվրո աշխատել։

Սահմանադրության համաձայն, Խորվաթիայի նախագահը գաղտնի քվեարկությամբ ընտրվում է 5 տարի ժամկետով և չի կարող վերընտրվել մեկից ավելի անգամ: Նա ղեկավարում է բանակը և դիվանագիտությունը, ինչպես նաև կատարում է արարողակարգային գործառույթներ: Գրաբար-Կիտորովիչն ընտրվել է 2014 թվականի դեկտեմբերին երկրի քաղաքացիների կողմից՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների ավելի քան 50 տոկոսը: Հաջորդ ընտրությունը սպասվում է 2020 թվականին:

Նույն շարքից