Նյու Յորքի 57-րդ փողոցը դարձել է ամենաթանկն աշխարհում: Անցած 5 տարիների ընթացքում այստեղ կատարվել են ամենամեծ թվով գործարքները՝ ընդհանուր առմամբ ավելի քան 25 միլիոն դոլարի գործարք: Այս մասին ասված է Knight Frank խորհրդատվական ընկերության նյութում, փոխանցում է Լենտան։
2015 թվականից ի վեր 57-րդ փողոցում կնքվել է 41 գործարք: Դրա միջին արժեքը կազմել է 38,5 միլիոն դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հոնկոնգում գտնվող «Mount Nicholson Road»-ը՝ 35 գործարք, սակայն գործարքի միջին արժեքն այստեղ ավելին է՝ 81,8 միլիոն դոլար: Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում հայտնվել է Նյու Յորքի «Central Park South»-ը՝ 32 գործարք: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև «Park Avenue»-ն (Նյու Յորք) և Գրոսվենոր հրապարակը (Լոնդոն):
Ավելի վաղ «Business Insider»-ը գրել էր, որ 57-րդ փողոցում ապրում են այնպիսի միլիարդատերեր, ինչպիսիք են օրինակ «Dell Technologies»-ի հիմնադիր Մայքլ Դելը և կենցաղային տեխնիկա արտադրող «Dyson»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Դայսոնը: