Նյու-Յորքի կենտրոնում, բարձրահարկ շենքի ճակատային հատվածից պոկված քարի արդյունքում մահացել է ամերիկացի ճարտարապետ Էրիկա Տիշմանը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Wall Street Journal»-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 17-ին, քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Թայմս Սքուերի մոտ: Շենքի սեփականատերն արդեն տուգանվել է շենքի ճակատային հատվածը չվերանորոգելու համար, որը ճարտարապետի մահից հետո այդպես էլ չի վերանորոգվել:
Էրիկա Տիշմանը եղել է «Zubatkin Owner Representation»-ի շինարարական ծրագրերի կառավարման ընկերության փոխնախագահը, վերահսկել է կրթական, մարզական և մասնավոր հատվածի զարգացման ծրագրերը: Նա նաև մասնակցել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին երկու շենքերի կառուցմանը: Երկնաքերերը գտնվում են Նյու Ջերսի նահանգում՝ 55 հարկանի Trump Plaza-ն և 50 հարկանի Trump Bay Street-ը: