Հասարակություն 

Միլիոնատերը կվճարի 2,3 միլիոն նրան, ով կլուսանկարահանի իրեն ճանապարհորդության ընթացքում

Սիդնեյում բնակվող միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում է մարդուն, ով կլուսանկարահանի իրեն գործուղումների ժամանակ: «Ecom Warrior Academy» ընկերության 27-ամյա հիմնադիրը, ով զբաղվում է առցանց դասընթացներով, անընդհատ գործուղումների է Ճապոնիայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում և այլն։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Հաջողակ թեկնածուն կստանա 28,5 հազար ֆունտ աշխատավարձ: Ըստ Մեթյուի, մինչ այդ իրեն լուսանկարել է լավագույն ընկերը, բայց քանի որ բիզնեսն արագորեն ընդլայնվում է, այժմ նա ավելի լուրջ պարտականություններ ունի:

Դիմելու համար պետք է ունենալ վավեր անձնագիր և պատրաստ լինել ինքնաթիռի բարձրանալ մի քանի րոպեում: Եվ, իհարկե, ունենալ լավ ճաշակ: Բոլոր թռիչքները և մնացած ծախսերը կհոգա գործարարը։

Նույն շարքից