ԻՊ գրոհայինները մտադիր են ամրապնդել իրենց դիրքերը Աֆղանստանի հյուսիսում՝ նախապատրաստվելով Տաջիկստանի և Թուրքմենստանի միջոցով Կենտրոնական Ասիա ներխուժմանը: Այս մասին Թեհրանում անվտանգության ղեկավարների բազմակողմ հանդիպման շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է Լայֆը։
Ահաբեկիչների վերջնական նպատակը, ըստ Պատրուշևի, այսպես կոչված Մեծ Խորասանի ստեղծումն է, ներառյալ՝ Աֆղանստանի տարածքներում և Կենտրոնական Ասիայի երկրներում: