Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում գտնվող լճին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։53-ին։
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 60 տնկի։