Առողջապահություն Հասարակություն 

Ում չի կարելի կարագ օգտագործել

Կարագը, որը բարելավում է իմունային և նյարդային համակարգը, տեսողությունը, մաշկը, եղունգներն ու մազերը, ոչ բոլորի համար է օգտակար:

Կան մարդիկ, որոնց կարագ օգտագործել կտրականապես արգելվում է: Ըստ բժիշկների՝ կարագ չի թույլատրվում օգտագործել սրտանոթային հիվանդություն ունեցող մարդկանց: Կարագը վնասակար է նաև խոլեստերին, աթերոսկլերոզ, պանկրեատիտ ունեցողների համար, ինչպես նաև լեղապարկում քարեր ունեցող մարդկանց համար:

Իսկ ինչ վերաբերում է առողջ մարդկանց, ապա նրանք էլ պետք է չափավոր գործածեն կաթնային այս մթերքը: Ըստ բժիշկների՝ մեծահասակների համար կարագի օրական չափաբաժինը կազմում է 20-30 գրամ, իսկ երեխաների համար՝ 10 գրամ: Տարեցներին խորհուրդ է տրվում գրեթե բացառել կարագը սննդակարգից:

Նույն շարքից