Հասարակություն Պատահարներ 

Գորիսում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտաահոսք. պատշգամբում  հայտնաբերվել է Արթուր Ա.-ի (ծնված 1992 թ.) դին:

Նույն շարքից