Հայաստան Քաղաքական 

Ուզում եմ դիմեմ բոլոր մարդկանց. Արա Վարդանյան

Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուզում եմ դիմեմ բոլոր մարդկանց։

Հիշում եք, մոտ մեկ տարի առաջ երբ ձերբակալեցին Գեներալ Մանվելին, ինչ էր կատարվում համացանցում։ Բոլորը առիթը բաց չէին թողնում մի վիրավորանք հասցնել այդ մարդուն, Էլ կախել, էլ գնդակահարել։ Բայց մեկ տարի անց բոլորս հասկացանք, որ տուշոնկեն ՍՈՒՏ ԷՐ, հերթական պատվերով շոուն։

Այսօր նույն ձև հարձակվել են բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի վրա։ Ոչ ծանոթ եմ, ոչ էլ տիրապետում եմ որևէ մանրամասների։

Բայց ուզում եմ հորդորել բոլորին հարգել ցանկացած մարդու անմեղության կանխավարկածը։ Ինքս իմ մաշկի վրա զգացել եմ սա և չեմ ուզում, որ որևէ մարդ զգա նույնը»:

Նույն շարքից