Քաղաքական Միջազգային 

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է խաբեության և ԱՄՆ-ի վրա հարձակում գործելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին «ահավոր ստի» համար, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հանրապետական կուսակցության վրա հարձակում գործելու մեջ:

«Այդպիսի ահավոր սուտ ոչինչ չանող դեմոկրատների կողմից: Սա հարձակում է Ամերիկայի և Հանրապետական կուսակցության վրա», - գրել է Թրամփը թվիթերյան իր էջում՝ գործածելով միայն մեծատառեր:

Թրամփը հրապարակումը կատարել է Ներկայացուցիչների Պալատում  իրեն իմպիչմենտի ենթարկելու շուրջ 6 ժամյա քննարկումից հետո:

Նույն շարքից