ԱՄՆ-ում տարբեր նահանգներից ավելի քան 30 մարդ վարակվել է սուր աղիքային ինֆեկցիայով, որը մահվան պատճառ է դարձել: Հայտնի է, որ վարակի պատճառը շնիկներն են եղել, որոնց հետ կենդանիների խանութում շփվել են բոլոր վարակվածները:
Առողջապահական համակարգի ներկայացուցիչները հետազոտում են Campylobacter jejuni հիվանդության բռնկումը, որը կապված է շնիկներից վարակվելու հետ:
Հիվանդության տարածված ախտանշաններն են՝ փորլուծությունը և բարձր ջերմությունը: Նշվում է նաև, որ վարակն ունի մեծ կայունություն հակաբիոտիկների հանդեպ: