Հասարակություն 

Ինչու երեկ նիստի ժամանակ Իմ քայլի պատգամավորը սկսեց բարձրաձայն փռթկալ, ապա հռհռալ, գլուխը թաքցնել սեղանի տակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում, որտեղ պարբերաբար ինչ-որ մեկը չարաճճիություն է անում։ Երեկ հերթը Վաղարշակ Հակոբյանինն էր՝ սփյուռքի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մոտ ընկերոջն ու համակուրսեցունը։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր, որի անդամն է նաև Հակոբյանը։

Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ասուլիսի սկզբում հատուկ էկրանի վրա ցուցադրում էր «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ իր գործունեության մասին, թե ինչպես է գնացել Բագրատաշեն, ռուսներն ինչպես են ներկայացրել իրեն, ողջունել, ծափահարել։
Հակոբյանը ցուցադրության սկզբից սկսեց բարձրաձայն փռթկալ, ապա հռհռալ, գլուխը թաքցնել սեղանի տակ, կեսից նրան միացավ նաև իմքայլական Սերգեյ Ատոմյանը։

Ի վերջո, Հակոբյանը դուրս եկավ սենյակից և սկսեց բարձրաձայն հռհռալ միջանցքում ու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Մելքումյանն ավարտել էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից