ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ Սենատը իրեն չի զրկի իշխանությունին, և ինքը կշարունակի մնալ երկրի ղեկավարի պաշտոնում: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Նախագահը վստահ է, որ Սենատը կվերականգնի կարգը, արդարությունը և անհրաժեշտ գործընթացը, որը անտեսվել է ներկայացուցիչների պալատաի կողմից: Նա պատրաստ է հաջորդ քայլին և վստահ է, որ կարդարացվի»,-նշվում է հայտարարության մեջ:
Սպիտակ տունը հավելում է, որ նախագահ Թրամփը շարունակելու է աշխատել ի շահ ամերկացիների, ինչպես դա արել է իր նախագահության առաջին օրվանից:
Սպիտակ տունը Թրամփի իմփիչմենթն անվանել է «ազգի պատմության ընթացքում ամենախայտառակ քաղաքական դրվագը»՝ նշելով, որ որոշումը կայացվել է առանց որևէ ապացույցի ու գեն մեկ հանրապետականի քվեարկելու պայմաններում:
«Ամերիկացիներին հնարավոր չէ մոլորեցնել այսպիսի խայտառակ վարքագծով»,-կարծում է Սպիտակ տունը: