Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է. «Լավ, չափ ու սահման պիտի՞ լինի։ Մեր հանրության համար այդքան նուրբ, այդքան էմոցիոնալ հարցով՝ նորածինների «առուվաճառքի» քրեական գործով ինչ-որ մարդիկ հատում են էթիկայի բոլոր հնարավոր սահմանագծերը՝ հայտարարելով, որ այդ գործն ունեցել է հովանավոր գլխավոր դատախազությունում, որը գլխավոր կասկածյալի մոտ ազգականն է, ու տալիս են այդ մարդու անունը։
Ու ինչ է պարզվո՞ւմ։ Այդ մարդը ոչ ազգակցական, ոչ էլ որևէ այլ կապ չունի կասկածյալի հետ։ Ու առհասարակ՝ լրիվ այլ ոլորտ է ղեկավարում։
Ովքե՞ր են այդքան հեշտ խաղում մարդկանց անվան ու բարի համբավի հետ։ Ովքե՞ր են նրանց հարթակ տրամադրում»։