Տեսանյութեր Քաղաքական գլխավոր 

Երեկ շոկային լուր ստացանք. Նիկոլ Փաշինյանը՝ համացանցը ցնցած տեղեկությունների մասին

Երեկ շոկային լուր ստացվեց և տարածվեց իրավապահների կողմից: Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բազմաթիվ ահազանգերը, նամակները, կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցակացրեցինք և տվեցինք կոնկրետ հանձարարակականներ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, այդ ժամանակ մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ կլինեն կոնկրետ բացահայտումներ: Բայց փաստ է, որ այս պահին ունենք ձերբակալված անձինք: Իհարկե ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել, բայց եթե այսպիսի գործողություններն արվել են, նշանակում է, որ կան առնվազն կասկածելու հիմքեր»,-ասաց վարչապետը:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ երկու շաբաթ առաջ ևս մեկ անձ էր ձերբակալվել, ում մեղադրանք է առաջադրվել. «Երեկ ևս 4 անձ է ձերբակալվել: Այս պահին ապացույցների համակցությունը բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու համար՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու հոդվածով: Բացի դրանից, ասենք, որ գործով կատարվել են խուզարկություններ: ԱԱԾ-ի, Ոստիկանության, դատախազության հետ այդ գործով զբաղվում ենք: 2012 թվականից հետո բոլոր փաստաղթղթերն առգրավվել են, դրանցով քննություն է լինելու: Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, մոտ օրերս այդ անձանց նշված հոդվածով մեղադրանքներ կառաջադրվեն, կընտրվեն խափանման միջոցներ»:

Փաշինյանի խոսքերով, հասկանալի է, որ գործն էմոցիոնալ արձագանք է ստացել, սակայն գործի քննությունը պետք է լինի առանց էմոցիաների, ամբողջական. «Պետք է հասկանալ, թե ինչպես է Հայաստանում նման մեխանիզմ եղել ու գործել: Այդ մեխանիզմը երկար տարիներ է գործել: Մենք պետք է խնդիր դնենք գործի ամբողջական լուծում իրականացնելու համար, որպեսզի այն իր բոլոր մետաստազներով բացահայտվի: Ես ուզում եմ նաև խոսոտվանել, որ ահազանգերը, որոնք ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ պոռթկումների տպավորություն էր թողնում: Սակայն հիմա, երբ նայում ենք, հասկանում ենք, որ գուցե մեր գնահատականը ճիշտ չի եղել: Բոլոր դեպքերը պետք է առանձին ստուգել, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն: Այդ ամոթալի էջը պետք է փակել իր բոլոր իրավական հետևանքներով»:

Նույն շարքից