Հայաստան Քաղաքական 

Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարությունը որոշեց Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին:

«Այո, ես եմ առաջադրել պարոն Սաֆարյանի թեկնածությունը, ինչի համար ուրախ եմ: Պարոն Սաֆարյանը Հայաստանում երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում: Կարծում եմ, որ նոր կարգավիճակում նրա գործունեությունն ավելի արդյունավետ կլինի ի շահ ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի»,-ասաց Փաշինյանը:

Ստյոպա Սաֆարյանը շնորահակալություն հայտնեց վստահության համար՝ հայտարարելով, որ առաջարկն իր համար անակնկալ է եղել. «Մեծագույն պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձենք կամուրջ լինել հանրության և կառավարության միջև»:

Փաշինյանի խոսքերով, սա վերջին շանսն է Հանրային խորհրդի համար, որպեսզի այն ապացուցի իր արդյունավետ լինելը:

Նույն շարքից