Հայաստանում առողջապահական ոլորտում ներդրումների որոշակի տեսանելի ակտիվություն է նկատվում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել: Եթե տեսնենք չենք կարողանում հարցը լուծելը, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որպեսզի մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, որոշ տեղեկություններով, այս հարցում 50 տոկոս տեղական փայի խնդիր կա:
Հիշեցնենք, որ վերոնշյալ շեյխերին Հայաստանում ներդրում անելու համար միջնորդել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչի մասին նա ոչ մեկ անգամ է խոսել: Նշյալ անձինք, Ծառուկյանի խոսքերով, պատրաստ էին Երևանում անվճար հիվանդանոց կառուցել, ներդրումներ անել: Սակայն նրանք ցանկացել են հիվանդանոցը կառուցել Երևանի կենտրոնում, որտեղ քաղաքային իշխանությունները տարածք չեն գտել և տարածքներ են առաջարկել ոչ կենտրոնում:
Խոսքն այն նույն մարդկանց մասին է, ովքեր ջինսերով հանդիպման էին գնացել Երևանի քաղաքապետի հետ, ինչը դուր չէր եկել Հայկ Մարությանին, ով հանդիպման կեսից առաջարկել է ավարտել այն: Մարությանին նաև դուր չէր եկել այն, որ շեյխերին անընդհատ զանգել են հանդիպման ժամանակ: