Հասարակություն 

«Ականապատված» ռուսական մանկապարտեզի դայակը մահացել է տարհանման ժամանակ

Բիրոբիդժանի մանկապարտեզներից մեկի դայակը մահացել է մանկապարտեզում ականապատման մասին ահազանգից հետո իրականացված տարհանման արդյունքում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Բիրոբիդժանի քաղաքապետի խորհրդական Դարիա Վաշչենկոյին:

Այժմ փորձագետները պարզում են նրա մահվան պատճառը: Արտակարգ դեպքի վայր է մեկնել նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոստիսլավ Գոլդշտեյնը։

Ընդհանուր առմամբ քաղաքում տարհանվել են 12 մանկապարտեզների երեխաներ:

Նույն շարքից