Հասարակություն 

Պոզները խոսել է խորհրդային տարիներին դոպինգի օգտագործման մասին

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է Խորհրդային Միությունում դոպինգի օգտագործման մասին: Այս մասին վերջինս խոսել է «Փաստարկներ և փաստեր» թերթին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է Լենտան։

Նա պատմել է, որ իր ծանոթը 1982 թվականին այցելել է այն բազան, որտեղ մարզիկները պատրաստվել են օլիմպիական խաղերին, և տեսել է, որ «նախաճաշից հետո յուրաքանչյուրի առջև դրված է եղել բաժակ՝ տարբեր հաբերով: Մարզիչները հետևել են, որպեսզի բոլոր մարզիկներն ընդունեն այդ դեղահաբերը: Այնպես որ, խորհրդային տարիներին ևս դոպինգ եղել է: Եվ կար պետական ​​ծրագիր»,-ասել է Պոզները:

Հաղորդավարը «միամտություն» է անվանել այն ենթադրությունը, որ ԽՍՀՄ-ում դոպինգն ավելի քիչ է օգտագործվել:

Նույն շարքից