Հայաստանում արժեհամակարգը գնալով գահավիժում է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանում արժեհամակարգային փոփոխություն տեղի է ունեցել:
«Նախ պետք է պետությունը կարողանա մատուցել, թե ինչ արժեք է դավանում, ինչու է ստեղծվել պետությունը: Լևոնից մինչև հիմա դա չգիտեն, բոլորը Մոսկվայի դրածոներն են եղել: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի դրածո են: Այո, բոլորը տարբեր ինտելեկտուալ կարողություններ ունեն»,-նշեց նա:
Հարությունյանի կարծիքով, քաղաքականությանն ամենամոտը եղել են Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը. «Մնացածը կիլոմետրերով հեռու են, «նամեստնիկներ» են աշխատել: Նիկոլն էլ ինչ տեսել, դա է սովորել: Եթե մի ժողովուրդ չի կարողանում լավն ու վատը տարբերել, հասկանալ, թե չարն ու բարին որն է, երբեք պետք է հույս չունենա, որ կարող է լավ երկիր կառուցել: Արժեհամակարգը դա է: Առանց արժեքների հեղափոխության երկիրը չի կարող դզվել»:
Հարությունյանը պնդեց, որ 1921 թվականի Լենին-Քեմալ պայմանագիրը հենց այսօր իրականացվում է, քանի որ Նիկոլը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է: Իսկ մարդիկ կան, ովքեր ամեն ինչ հասկանում են, ուղղակի լռում են: