Քաղաքական Միջազգային 

Ռոհանին ապօրինի է որակել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրում տեղի ունեցած գագաթնաժողովին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Ռոհանիի խոսքով` Վաշինգտոնի կողմից տարբեր երկրների նկատմամբ կիառված միակողմանի տնտեսական պատժամիջոցները ապօրինի են  և  ԱՄՆ-ի  համար գործիք են դարձել`իր գերիշխանական ծրագրերը շարունակելու ուղղությամբ:

«ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական և տնտեսական սպառնալիքները, Իրայելի կողմից Պաղեստինում իրականացվող կոտորածները և ծայրահեղական գաղափարախոսությունները մեծ վտանգ են ներկայացնում իսլամական աշխարհի համար»,-ասել է նա:

Իրանի նախագահը նշել է, որ իսլամական երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն` կանխելու համաշխարհային տնտեսությունում ամերիկյան դոլարի մոնոպոլ դիրքերը:

regionmonitor

Նույն շարքից