Հայաստանում կան մարդիկ, ում թվում է, թե ախրանա ունենալը, ախրանայով շրջելը գերագույն հաճույք է: Ես պետք է ասեմ, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մեր ընտանիքի ամենամեծ խնդիրները կապված են հենց այս երևույթի հետ: Իմ ընտանիքի անդամներն անընդհատ ասում են, որ այս իրավիճակն իրենց համար դիսկոմֆորտ է: Սա մեր ընտանիքի համար մեկ խնդիրն է: Ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ անցած կիրակի օրն ընտանիքով փախել են իրենց հին մեքենայով ու 1,5-2 ժամ շրջել են Երևանում. «Քաղաքացիներ կան, ովքեր նկատել են դա, տեսել են մեզ: Նրանք ողջունել են մեզ: Մենք նաև ունենք ֆոտոներ: Տվյալ դեպքում իմ գործողությունը կարող է նաև որպես օրենքի խախտում մեկնաբանվել»: