Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական ելքով վթար՝ Բագրատաշենի մաքսակետային անցակետի մոտ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր-Բագրատաշենի մաքսակետ ճանապարհի 86-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպել»-ի 50-ամյա վարորդ Վանիկ Մկրտումյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա ուղևորը և «Հոնդա»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Նույն շարքից