Հայաստան Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյանը սխալ է անում․ Շանթ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Որպես հայ մարդ՝ ինձ համար ամոթ է, երբ Փաշինյանին հարցնում են՝ Խաչատուրովին բաց թողեցիր, ասում է՝ Լուկանշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, բա չասե՞մ՝ ա՛յ սրիկա, Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյանին էլ ես եմ ազատում: Ինչի՞ Նազարբաևն ու Լուկաշենկոն կարողանում են մեր երկրում մարդ ազատեն, քո երկրում միանում ես իրանց, բայց քո ղարաբաղցի ղեկավարությանը չես միանում, բա քո բարոյականությունն ո՞ւր մնաց»,-նշեց նա:

Շանթ Հարությունյանը շեշտեց՝ միանշանակ կողմ է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, ազատ արձակվի։

Նույն շարքից