Հայաստան Քաղաքական 

Որտե՞ղ է ասված, որ ադրբեջանցին չի կարող հարց տալ ՀՀ վարչապետին. Նիկոլ Փաշինյանը՝ Միլանի միջադեպի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Իտալիայում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ բլոգեր ներկայացած ադրբեջանցին հայկական եկեղեցիում հարց ուղղեց իրեն:

«Միլանում Ադրեջանի մի քաղաքացի եկել էր բաց միջոցառմանը մասնակցելու, ամբողջ սոցցանցով հարձակվել էին պետական պահպանության ծառայության վրա: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել, որտե՞ղ է ասված, որ ադրբեջանցին չի կարող հարց տալ ՀՀ վարչապետին»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց նաև, որ անվտանգության ապահովումն առաջին հերթին ընդունող կողմի պարտականությունն է. «Երբ մենք ՀՀ-ում հյուրեր ենք ունենում, մենք ենք նրա անվտանգտությունն ապահովում»:

Նույն շարքից