Հայաստան Քաղաքական 

Իմ քայլի պատգամավորը չի կարդացել ցանկը, սակայն պնդում է, որ Քոչարյանի մասին հայտարարություն տարածող երգիչները սպասարկել են իշխանությանը, ոչ թե՝ ժողովրդին

Մշակույթի մի շարք գործիչներ, որոնց թվում են նաև Արթուր Գրիգորյանը, Ալլա Լևոնյանը, Ավետ Բարսեղյանը, Արամեն, Գուժ Մանուկյանը, Էրիկ Կարապետյանը, Հայկոն, հայտարարություն են տարածել՝ առաջարկելով փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Իմ քայլի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ցանկը չի տեսել. «Այդ դերասանները Մարտի 1-ի հետ կապված տեսակետ ունեցե՞լ են, նրանք էտ Մարտի 1-ին էլ երգում էին, չէ՞»:

Չնայած, որ ցանկը չի տեսել, ամեն դեպքում իմքայլականը պնդում է, որ այդ երգիչները սպասարկել են ոչ թե ժողովրդին, այլ՝ իշխանությանը. «Նրանք կարող են ասել, որ երգում են ժողովրդի համար, բայց Մարտի 1-ին այդ նույն ժողովուրդը պահանջներ ուներ իշխանությունից, որը չեր բավարարվում: Հիմա ժողովրդին պետք է դնեին ու գնդակահարեի՞ն: Հիմա չեն ուզում, որ այդ ամբողջ իրողությունը բացահայտվի՞»:

Քոչարյանի խոսքերով, ժողովուդը 2018-ին մերժել է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և հիմա ճիշտ ուղով է առաջ գնում:

Նույն շարքից