Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը չի գրել, թե քանի ծառայողական ավտոմեքենա կա Հայաստանում

Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին եւ հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ:

Ոչ միայն հիշում եմ, այլեւ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:

Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եւ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայդեպս՝ վերջին 20 տարում:

Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նույն շարքից