Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց իր թիկնապահին, ով բռնում էր իր ուսապարկը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ում էր՝ մասնակցելու ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Ելույթից հետո վարչապետը պարգևատրեց մի շարք ծառայողների, որոնց թվում էր նաև Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը:

Ղազար Ղազարյանը Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո թերևս ամենահայտնի թիկնապահներից մեկն է, եթե ոչ ամենահայտնին: Խոսքը վերաբերում է անվտանգության այն աշխատակցին, ով հայտնի օրերին անընդհատ Նիկոլ Փաշինյանի հետ էր ու բռնում էր վերջինիս ուսապարկը:

Նույն շարքից