Օտար մեկի կարծիքն իմ մասին ոչ մի նշանակություն չունի պետության հիմնարար խնդիրները լուծելու համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Լենտան։
«Ես գիտեմ, թե որն է իմ երկրի շահը: Եվ ով էլ իմ մասին ինչ-որ բան ասի, կապ չունի այն հիմնական խնդիրների հետ, որոնք Ռուսաստանը շահագրգիռ է լուծելու»,-ասել է նա:
Այսկերպ, Պուտինն արձագանքել է լրագրողի խոսքերին, ով պատմել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համեմատել է նրան հայտնի ֆիլմի հերոս Դոբիի հետ:
