ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի նհ-896 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և 46-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին ՆՀ-896 հրամանագիրը»,-ասված է որոշման մեջ: