Լոս Անջելեսի ոստիկանությունը 3 քաղաքացու է ձերբակալել, որոնք կասկածվում են 2019 թվականի հուլիսին Գլենդելում հայ ընտանիքի վրա հարձակման մեջ:
Հարձակման ենթարկված 7 հայերից 5-ը Հայաստանից մեկնածներ էին, իսկ երկուսը՝ Գլենդելի բնակիչ: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ վերջիններս քայլել են դեպի իրենց ավտոմեքենաները: Հարձակվողները եղել են դիմակավորված ու զինված:
Հավելենք, որ հարձակման արդյունքում հայերից մեկը հրազենային վնասվածք էր ստացել: