Միջազգային Քաղաքական 

Դա երբեք չեմ մոռանա․ Պուտինը՝ իր նախագահության ընթացքում ամենադժվար իրադարձությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե որն է առավել ցայտուն և դժվարին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել իշխանությունում գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է Լենտան։

«Ամենադժվար իրադարձությունները (երկրի ղեկավարման ընթացքում), իհարկե, խոշոր ահաբեկչական հարձակումներն են: Դա Բեսլանն է, որը երբեք չեմ մոռանա: Դա ահաբեկչությունն էր Դուբրովկայի վրա»,-ասել է նա:

Պատասխանելով հարցի երկրորդ մասին՝ նախագահը կարևոր իրադարձություն է համարել աղքատության խնդրի լուծումը: Միևնույն ժամանակ՝ խոստովանելով, որ դեռ վաղ է խոսել հարցի վերջնական լուծման մասին, և դեռ շատ բան պետք է արվի:

«Սակայն, ընդհանուր առմամբ, եթե նայենք, թե ինչպիսին էր 2000-ականների սկզբին և այժմ, դրանք գրեթե երկու տարբեր երկրներ են: Էլ չեմ խոսում անվտանգության հետ կապված հարցերի մասին», - եզրափակել է իր խոսքը նախագահը։

Նույն շարքից