Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են այն մասին, թե երբ նա Մարիա Վորոնցովայյին և Կատերինա Տիխոնովային հրապարակայնորեն կճանաչի որպես իր երեխաներ։ Այս մասին հայտնում է Լենտան։
Պետության ղեկավարն անտեսել է հարցը, և պատասխանել է այդ անձանց հետ կապված ընկերությունների գործունեության մասին հարցին՝ չնշելով նրանց անուն ազգանունները՝ օգտագործելով միայն «կին» բառը։
«Դուք հիմա խոսեցիք այն հարցի մասին, որը կապված է բիզնեսի հետ։ Հիշատակեցիք մեկ կնոջ, հետո երկրորդ։ Դրա համար փնտրեք ավելի մանրամասն, և կհասկանաք, թե ինչ բիզնեսով են զբաղվում նրանք իրականում, և արդյոք այն որպես այդպիսին կա, և նաև ում է պատկանում»,-ասել է նախագահը։
Պուտինը մանրամասն նկարագրել է նաև այդ ընկերությունների նպատակներն ու խնդիրները, որոնցում աշխատում են Տիխոնովան և Վորոնցովան: Պուտինն իր պատասխանը եզրափակել է «Աստված նրանց հաջողություն տա» բառերով: