Առողջապահություն Հասարակություն 

Աննա Հակոբյանը ՌԴ դեսպանի հետ այցելել է քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և տիկնոջ Թամարա Կոպիրկինի հետ այցելել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր փոքրիկներին:

Փոքրիկների հետ միասին դիտել ենք ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը:

Ու էլ ինչ ամանորյա միջոցառում առանց Ձմեռ պապիկի ու նվերների»:

Նույն շարքից