Հայաստան Քաղաքական 

Խմբագրությունում այսօր կատարվածի բացահայտումը պետության պատվի հարց պետք է լինի. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում կատարվածը չափից դուրս վտանգավոր երևույթ է:

Խմբագրությունում կատարվածը շարքային (կամ սովորական) գողություն չէ:

Խմբագրությունը վերջին ժամանակներում ահազանգում էր աղբյուրը բացահայտելուն միտված քննչական մարմինների կողմից գործադրված ջանքերի մասին:

Խմբագրությունում այսօր կատարվածի բացահայտումը պետության պատվի հարց պետք է լինի ու բացահայտվի դեպքն ամբողջ մանրամասնություններով:

Բացահայտման ուղղությամբ պակաս ջանասիրությունը կարող է օբյեկտիվ կասկածներ հարուցել, որ պետական իշխանությունն առնվազն տեղյակ էր, թե ինչ էր կատարվելու խմբագրությունում»:

Նույն շարքից