Տեսանյութեր Հասարակություն 

Փաշինյանի դուստրը հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ընտանիքով փախնում «ախրանիկներից»

Երեկ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անցած կիրակի ընտանիքով փախել են անվտանգության աշխատակիցներից և իրենց հին ավտոմեքենայով շրջել են Երևանում:

Վարչապետի դուստրերից Շուշանը յութուբյան իր էջում հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են Փաշինյաններն ընտանիքով շրջում քաղաքում:

Իսկ թե ինչպես է Փաշինյանին հաջողվել ընտանիքով փախնել իրենց անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայության աշխատակիցներից, թերևս գիտեն միայն իրենք:

Նույն շարքից