Հասարակություն 

Վարչապետ ջան, կարո՞ղ է քյոլում ես, ախպոր պես պռիզնատ արի. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է.

«Ուրեմն վարչապետն ասում է, որ ընտանիքով փախել են Պետական Պահպանության Ծառայության իրենց պահպանող ու հսկող աշխատակիցներից ու մի քանի ժամ սեփական մեքենայով շրջել Երևանում:
ՀԱՐՑԵՐ

1. Այսինքն հնարավո՞ր է փախնել քո կյանքի համար ի պաշտոնե սեփական կյանքով պատասխան տվող մարդկանցից:

2. Այսինքն ՊՊԾ աշխատակիցները իրենց գործը լավ չե՞ն անում ու իրենց մեկ է, թե ու՞ր է անհետացել վարչապետը ընտանյոք հանդերձ:

3. Այսինքն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը տեղյակ չե՞ն եղել, թե ուր է վարչապետը:

4. Այսինքն եթե վարչապետը ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվեր, ո՞վ էր պատախան տալու:

5. Այսինքն ամբողջ անվտանգային համակարգը էշի ականջում մի քանի ժամ քնած էր, վարչապետն էլ հանգիստ շրջու՞մ էր քաղաքում:

Վարչապետ ջան, կարո՞ղ է քյոլում ես: Ախպոր պես պռիզնատ արի, կամ ՊՊԾ-ից սկսած ԱԱԾ-յով վերջացրած հանի գործից բոլորին, մենք ըստ քո նկարագրածի ուրեմն չունենք էդպիսի ծառայություններ:

Հ.Գ. Բայց ֆսյո-ժե քյոլում ես, չէ՞»:

Նույն շարքից