Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը մրցանակի է արժանացել

2019 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2019» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվել է 2019 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորել է պարոն Ազարյանին և մաղթել, որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և մասնագիտական ռիսկը:

Պարոն Ազարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել են իրեն։ Դատավորն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև իր աշխատակազմին, որի ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ նման ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր է լինում պատվով իրականացնել դատավորի պատասխանատու առաքելությունը:

 

Նույն շարքից